Հասարակություն 

Հայտնաբերվել է ադրբեջանցի նախկին նախարարի երեխաների բազմամիլիոնանոց անշարժ գույքը Մեծ Բրիտանիայում

 

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի երեխաները բազմամիլիոնանոց անշարժ գույք ունեն Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին հայտնի է դարձել հետաքննության արդյունքում, որն անցկացրել են OCCRP-ը, Finance Uncovered-ն ու Transparency International-ը։

Ենթադրվում է, որ այդ ամբողջ հարստությունը հափշտակության և փողերի հետագա լվացման արդյունք է։

Թեև Մահմուդովների ընտանիքի փաստաբանները պնդում են, որ այդ անշարժ գույքը գնվել է ժառանգություն ստացած միջոցներով, այլ ոչ թե անձնական խնայողություններով։

Էլդար Մահմուդովը պաշտոնանկ էր արվել 2015 թ–ին ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալի ֆոնին, իսկ նախարարությունը լուծարվել էր։

regionmonitor

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից