Կորոնավիրուս Հասարակություն 

Ես վարակակիր եմ եղել և չեմ իմացել այդ մասին․ Մարիամ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Շնորհակալ եմ բոլորին բարի մաղթանքների և հաղորդագրությունների համար։

Իմ, իմ ծնողների և քույրերի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Ներկայումս մենք չունենք ախտանիշներ և մեզ լավ ենք զգում։

Ես այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրում կրում եմ դիմակ։

Ես վարակակիր եմ եղել և չեմ իմացել այդ մասին։

Աղոթում եմ, որ իմ դիմակը խոչընդոտի վիրուսի տարածումը և չազդի այլ մարդկանց վրա։

Խնդրում եմ, կրեք դիմակ, քանի որ մենք չգիտենք, թե կորոնավիրուսն ինչպես կազդի մեր հարազատների վրա»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից