Իրավական Տեսանյութեր 

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց /տեսանյութ/

Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկացան գիշերը կատարված գողության մասին. խանութներից մեկի դուռը կոտրել ու գողացել էին վճարային տերմինալ: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խանութն Իջևանի Արցախյան փողոցում էր:

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված փաստերը վկայում էին, որ հանցամիտները գողության են գնացել «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենայով:

Հունիսի 1-ին կասկածելի տրանսպորտային միջոցը Իջևանում հայտնվեց քրեական հետախույզների տեսադաշտում: Իրավապահները սկսեցին հետապնդել: Պարզվեց` «Հունդաի Էլանտրան» պատկանում է Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի 27-ամյա մի բնակչի, որին ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Իջևանի բաժին:
Երեքով էին գործել: Ավելի ուշ պարզ դարձավ նաև գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը: Իջևանի Սպանդարյան և Մեհրաբյան փողոցների բնակիչներ էին, մեկը` 27, մյուսը` 29 տարեկան:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողները ներկայացան ոստիկանության Իջևանի բաժին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

Տերմինալը հայտնաբերվել է:

Կասկածյալները ձերբակալված են:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից