Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը որոշել է, թե որ դեպքում կօգտագործվի ռուսական միջուկային զենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որը վերաբերում  է ռուսական միջուկային զենքի օգտագործմանը: Նախագահը որոշել է, թե որ դեպքերում այն կարող է կիրառվել:

Փաստաթղթում նշվում է, միջուկային զենքի օգտագործումը ծայրահող քայլ է և համարվում է բացառապես զսպող միջոց: Դրա օգտագործման վերաբերյալ որոշումը կայացվում է միայն նախագահի կողմից:

Այն կարող է օգտագործվել, եթե ռուսական կողմը հավաստի տեղեկություններ ունենա Ռուսաստանի վրա բալիստիկ հրթիռի արձակման մասին: Միջուկային զենքը կարող է կիրառվել նաև բացառիկ նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության համար: Խոսքը վերաբերում է այն օբյեկտներին, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի համար:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից