Բարի օր Քաղաքականություն 

Դանիել Իոաննիսյանը պետբյուջեից գումարներ է յուրացրե՞լ

 

Analitik.am-ի տեղեկություններով, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունն Արցախում անցկացված ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում 4 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով պատվեր է տվել սառեցված հաշիվներով կազմակերպությանը: Խոսքը վերաբերում է Մանուկ Նիգոյանի «Հայաստանի մշակութային հիմնադրամ» կազմակերպությանը, որին Իոաննիսյանն, ըստ մեր տեղեկությունների, պատվիրել է պաստառների, բուկլետների և այլնի տպագրություն:

4 միլիոն ՀՀ դրամը փոխանցվել է Նիգոյանի կազմակերպության հաշվեհամարին, սակայն հետաքրքիրն այն է, որ Նիգոյանը չէր կարող իրագործել պատվերը, քանի որ իր բոլոր հաշվեհամարները կալանքի տակ են և սառեցված՝ պայմանավորված ԿԳՄՍ նախարարության կողմից Նիգոյանի դեմ ներկայացված դատական հայցով, ինչն Analitik.am-ի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Մենք փորձեցինք կապ հատատել Դանիել Իոաննիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ ծառայություններ է պատվիրել Նիգոյանի կազմակերպությանն, ինչպես է ընտրել հենց այդ կազմակերպությանն, ինչպես է այն կատարել պատվերը, եթե գումար չի կարող կանխիկացնել,   սակայն Իոաննիսյանն ասաց, որ հարցերին պատախանում է միայն գրավոր: Analitik.am-ը գրավոր հարցում ուղարկեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, սպասեցինք օրենքով սահմանված ժամկետի չափով, սակայն պատասխան նորից չստացանք:

Նշենք, որ գրավոր հարցում է ուղարկվել նաև Մանուկ Նիգոյանին, ով նույնպես չի պատասխանել, թե ի՞նչ ծառայություններ է մատուցել «Հայաստանի մշակութային հիմնադրամ» ՀԿ-ն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին,  ինչպե՞ս է 4 միլիոն ՀՀ դրամի չափով պատվեր կատարել, եթե իր հաշիվները սառեցված են եղել:

Analitik.am-ի տեղեկություններով, սա միակ դեպքը չէ, երբ Դանիել Իոաննիսյանը բյուջեից տրամադրված գումարները «մաքուր» ձևով յուրացնելու մեխանիզմներ է մշակում և իրեն ծանոթ մարդկանց կազմակերպությունների միջոցով յուրացնում դրանք: Ի վերջո, Նիգոյանի հաշվեհամարը դուրս կգա կալանքից և այդ 4 միլիոն ՀՀ դրամը, որի դիմաց փաստացի որևէ աշխատանք չի կատարվել, հնարավոր կլինի կանխիկացնել և յուրացնել:

Հիշեցնենք, որ 2019 թվականին կառավարության պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ հատկացվեց սորոսական 2 կազմակերպության՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում»՝ 16 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, «Թրանսփերենսի ինթերնեշնլ»՝ 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ, Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից