Կորոնավիրուս Հասարակություն 

Մեր հրապարակումից հետո 64-ամյա կնոջ թոքերը ռենտգեն են արել, սակայն կրկին չեն թեստավորել

Երեկ՝ հունիսի 1-ին, Analitik.amհետ կապ էր հաստատել Մասիս շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ 64-ամյա Սաթիկ Ստեփանյանը, ով տեղեկացրել էր, որ մեկ շաբաթից ավել ջերմում է, ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները, սակայն մինչ այս պահը դեռ չի թեստավորվել:

Այսօր մենք կրկին կապ հաստատեցինք տիկին Ստեփանյանի հետ, ով հայտնեց, որ մեր հրապարակումից հետո իր հետ կապ են հաստատել ու տեղեկացրել, որ Արարատի մարզպետը նկատողություն է արել տեղի բժիշկներին. «Ինձ այսօր թոքերի ռենտգեն են արել, սակայն չեն թեստավորել: Ասացին, որ թոքերի մասով խնդիր չկա»:

Իսկ թե ինչու տիկնոջը չեն թեստավորել, հայտնի չէ:

Օֆելի Իսրայելյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից