Հասարակություն 

ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել

 

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հաստատվել է Էբոլա վիրուսային հիվանդության երկրորդ բռնկումը: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հայտնաբերվել է 6 դեպք, ևս 4 հոգի մահացել է Մբանդակա քաղաքում:

Նոր բռնկման մասին առաջին անգամ տեղի ռադիոյով հայտնել է նահանգապետ Բոբո Բոլոկո Բոլումբուն:

Նա ասել է, որ հիվանդներից վերցված նմուշներն ուղարկվել են Կինշասի նահանգի բժշկական ազգային հետազոտական կազմակերպություն՝ երկրորդական հաստատման համար։

«Լաբորատորիան տեղեկություններ է տրամադրել, որ մայիսի 18-ից ուսումնասիրված մահվան բոլոր դեպքերը Էբոլա վիրուսի հետևանք են»,-ասել է նահանգապետը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից