Հասարակություն 

Կենդանիների համար շտապօգնության ծառայություն է հայտնվել

 

Յակուտսկում կենդանիների համար շտապօգնության ծառայություն է հայտնվել: Այս մասին հայտնում է Լենտան։

Անասնաբույժ Եգոր Նեուստրոևը նշել է, որ նոր շտապօգնության ծառայության ավտոմեքենան գիծ է դուրս եկել մայիսի վերջին: Նրա խոսքերով, սա հրատապ միջոց է համաճարակի պայմաններում կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար: Նեուստրոյևը հավելել է, որ ներկայումս կանչերը դեռևս քիչ են:

Նշվում է, որ շտապօգնության ծառայության ավտոմեքենան հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, սրահում կա վիրահատարան, որտեղ հնարավոր է անմիջապես իրականացնել վիրահատություն և օգնել կենդանուն: Անասնաբույժները հնարավորություն կունենան այցեր կատարել ինչպես ընտանի կենդանիներին, այնպես էլ ֆերմաներում գտնվող կենդանիների:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից