Հասարակություն 

Լուսնի կիսաստվերային խավարում՝ հունիսի 5-ին

Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջի գրառումը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին՝ ուշ երեկոյան, տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում։

Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից