Կորոնավիրուս Հասարակություն 

Փողոցում դիմակ կրելն անիմաստ է, այն առաջացնում է քոր, անհարմարություն և շեղում է

 

Փողոցում դիմակ կրելն անիմաստ է և անհարմար: Այս մասին հայտարարել է Իսրայելի ամենամեծ հիվանդանոցներից մեկի՝ Հադասահի բաժնի վարիչ, պրոֆեսոր Դեյվիդ Լուրեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործումն անիմաստ է բաց տարածքում կամ մոտակայքում գտնվող այլ մարդկանց բացակայության դեպքում․ «Մենք գիտենք, որ դիմակները կանխում են վարակի տարածումը: Բայց այն արդյունավետ է այն դեպքում, երբ կա սերտ շփում փակ տարածքում՝ դասարաններում, վերելակներում, հիվանդների հետ աշխատելիս»,-բացատրել է բժիշկը:

Բացի այդ, դիմակները հոգեբանական անհանգստություն են առաջացնում․ «Դիմակները վրդովեցնում են: Դրանք առաջացնում են քոր, անհարմարություն և շեղում են: Այն կապված է տրամադրության և ինքնազգացողության, ոչ թե առողջության հետ»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, դիմակները չեն կարող լուրջ վնաս հասցնել առողջությանը: Փորձագետը որպես օրինակ բերել է ասիական տարածաշրջանի երկրներում դիմակներ կրելու մշակույթը․ «Օդը դուրս է գալիս և ներս մտնում դիմակի միջոցով: Այն չի կարող որևէ տեսական վնաս հասցնել թոքերին կամ սրտին: Մենք՝ վիրաբույժներս դիմակ ենք կրում 9 ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում, և ոչ մի վնաս և քրոնիկ հիվանդություններ չեն առաջանում»,-ասել է բժիշկը և ավելացրել, որ հազվագյուտ դեպքերում դիմակները կարող են առաջացնել էկզեմատիկ ռեակցիա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից