Հասարակություն 

Ֆրանսիայում ևս անկարգություններ են սկսվել Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով

analitik.am

 

Փարիզում չհամաձայնեցված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ոստիկանության կամայականությունների, որոնք վերաճել են անկարգությունների և բախումների: Ի սկզբանե, այն նվիրված է եղել 2016 թվականին մահացած սևամորթ Ադամ Տրաորեի հիշատակին, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանության մետրոպոլիտենի պրեֆեկտուրային:

Իրավապահների տվյալներով՝ առնվազն 19 հազար մարդ դուրս է եկել փողոց: Հավաքը սկսվել է հունիսի 2-ի երեկոյան Փարիզի հյուսիսում գտնվող դատարանի շենքի դիմաց: Սկզբում բողոքի ցույցն ընթացել է խաղաղ ճանապարհով, սակայն հետո սկսվել են անկարգությունները: Ցուցարարները փորձել են շրջափակել Պերեֆերիկի բուլվարը, հրկիզել գովազդային վահանակներն ու աղբարկղերը:

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, սակայն նույնիսկ այդ եղանակով նրանց չի հաջողվել ամբողջությամբ ցրել ցուցարարներին:

 

 

Նույն շարքից