Կորոնավիրուս Հասարակություն 

Աննա Հակոբյանն ասում է, որ Շուշանը ջերմություն է ունեցել, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ որևէ շոշափելի վառ արտահայտված ախտանիշ չունեն

Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում, մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Մեր ընտանիքի 5 անդամներից ոչ մեկը, ըստ էության, չունի որևէ շոշափելի վառ արտահայտված ախտանիշ, բայց ամեն դեպքում պետք է սպասենք, տեսնենք մեր առողջական վիճակը, վիրուսի զարգացումն ինչպես է տեղի ունենում: Երեկ՝ հունիսի 2-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Աննա Հակոբյանը հայտարարել էր. «Մեր ինքնազգացողությունը լավ է, բավարար է: Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ` 37,2, Արփիի ջերմությունը իջել էր` 35,1, բայց այսօր առավոտյան երկուսն էլ կարգավորվել էին, և' Շուշանինը, և' Արփիինը նորմայի սահմաններում էին: Պարոն Փաշինյանը, ես և Մարիամը չունեինք ջերմություն: Ընդհանրապես լավ ենք»:

Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ընտանիքի բոլոր 5 անդամները վարակվել են կորոնավիրուսով: Նա նշել էր, որ սիմպտոմներ չունեն, չեն էլ ունեցել, իսկ թեստավորում արվել է, քանի որ ինքը պետք է առաջիկայում մեկներ զինվորների հետ հանդիպելու:

Հավելենք, որ կորոնավիրուսի սիմպտոմներից մեկը հենց ջերմություն ունենալն է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից