Հասարակություն 

Վաշինգտոնի քաղաքապետը հրաժարվել է զորքեր մտցնել քաղաք

analitik.am

 

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ հրաժարվում է զորքեր մտցնել քաղաք՝ ցուցարարաներից պաշտպանվելու համար, ինչն ավելի վաղ խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բաուզերը նշել է, որ իր ղեկավարությունն Ազգային գվարդիային խնդրել է վերահսկողություն իրականացնել անցակետերում: Միևնույն ժամանակ, նա մերժել է բանակն այլ նպատակներով օգտագործելու առաջարկը․ «Մենք չենք ցանկանում, որ զինված ազգային գվարդիան գտնվի Կոլումբիայի շրջանի փողոցներում»,-ասել է  քաղաքապետը:

 

Նույն շարքից