Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել՝ խոսելով ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամփոփել է Վաշինգտոնում անցկացվող բողոքի ցույցերի արդյունքները և շնորհակալություն հայտնել ինքն իրեն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Պետության ղեկավարը խոսել է իրավապահ մարմինների կողմից բողոքի ցույցերը զսպելու փորձերի մասին՝ միևնույն ժամանակ չմոռանալով գովաբանել ինքն իրեն․ «Անցած գիշեր Վաշինգտոնում խնդիրներ չեն եղել: Եղել են բազմաթիվ ձերբակալություններ: Բոլորը հիանալի աշխատանք են կատարել: Գերհզոր ուժ: Գերիշխում: Մինեապոլիսում նույնպես ամեն բան հիանալի էր (շնորհակալություն նախագահ Թրամփին)»,-գրել է նա:

Թրամփն անդրադարձել է նաև Նյու Յորքում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ նշելով, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն քաղաքը քաոսի է հասցրել՝ մերժելով Ազգային գվարդիան օգտագործելու առաջարկը․ «Անցած օրը սարսափելի էր Կուոմո եղբայրների համար: Նյու Յորքը պարտվել է թալանչիներին, ավազակներին և ոչնչություններին: Նահանգապետըը հրաժարվել է ընդունել Ազգային գվարդիան մտցնելու իմ առաջարկությունը: Նյու Յորքը բաժանվել է մասերի: Նմանապես, Ֆրեդոյի վարկանիշը նվազել է 50 տոկոսով»,-ասել է նախագահը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից