Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, մենք մի մարմին ենք, մի ամբողջություն, լավ ենք, վատ ենք, էս ենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Կանոնները պետք է պահել, որ չմահանանք, որ մեր հարազատները, ծնողները չմահանան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է, որ հունիսի 1-ին որոշ քաղաքապետարաններ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար:

Երբեմն տպավորություն է, որ մենք մեր երեխաներին ավելի շատ ենք սիրում, քան՝ մեր ծնողներին:

ՏԻՄ մարմինները՝ գյուղապետեր, քաղաքապետեր, իրենց ռեսուրսները պետք է օգտագործեն հակահամաճարակային կանոնները պահելու համար:

Մենք իրար պետք է ամոթանք տանք, իրար ասենք՝ «էս ի՞նչ ենք անում, եկեք սթափվենք»: Իսկ մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է:

Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը: Սա այն կառավարությունը չէ, որն անմասն լինի ժողովրդի մեղքից: Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ այդ ժողովուրդն է այս կանոններով այս կառավարությանը բերել իշխանության:

Մենք մի մարմին ենք, մի ամբողջություն, լավ ենք, վատ ենք, էս ենք: Ես համոզված եմ, որ մենք լավ ենք»,-ասաց նա:

«Վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր, մեր ազգային ու պետական շահի դեմ օգտագործել: Ես այլ ձև չգիտեմ այս հաղորդակցությունից զատ:

Ես հավատում եմ ձեզ, ՀՀ քաղաքացուն, հավատում եմ, որ այս ուղերձը տեղ է հասնելու»,-հավելեց վարչապետը:

 

Նույն շարքից