Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Որ, Աստված չանի, ես կորոնավիրուսից մահանամ, բոլորս պետք է մահանա՞նք. Նիկոլ Փաշինյան

 

Մեր ինքնազգացողությունը լավ է, սիմպտոմներ չունենք: Ճիշտ ա՝ երաշխիք չկա, ցանկացած հաջորդ պահի… որովհետև ասում են, որ անկանխատեսելի ընթացք է ունենում: Բայց մենք տեղյակ կպահենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էտ էլ կար չէ՞, որ ասիմպտոմ էր, կարող էինք չհայտարարել, որ մեզ մոտ դրական է ախտորոշվել, որ մեղավորությամբ ապացույցը թաքցնենք։ Մենք չենք թաքցնում, մեղավոր ենք: Եթե վարակվել եմ, ուրեմն ինչ-որ բան այնպես չեմ արել: Եվ ի՞նչ, նշանակում է՝ բոլորս եկեք վարակվենք: Կամ տնից տեղից հեռու, ասենք, եթե վատանամ կորոնավիրուսի պատճառով, նշանակում է, որ բոլորս պետք է վատանա՞նք: Կամ, որ Աստված չանի մահանամ, բոլորս պետք է մահանա՞նք: Ի՞նչ կապ ունի դա»,-նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ առողջապահության համակարգն արել ու անում է մաքսիմումը. «Եկեք 3 միլիոնով հիվանդանանք ու ասենք՝ վայ մեզ չեն բուժում: Որտե՞ղ բուժեն: ՏԻՄ-եր բանկեր, Հայփոստ, շուկաներ… «Գլորիայում» այդ ավտոբուսը տեսաք, չէ՞:

«Գլորիայում» արդեն 36 հաստատված դեպք կա: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել:

Հետո՞.. ի՞նչ անենք, մտնենք սպեցնազով.. ասենք՝ հա, մտանք, ի՞նչ անենք…ծեծե՞նք, ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվո՞ւմ:

Սիրում եմ ձեզ բոլորիդ, ժողովուրդ ջան, եկեք մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր լինենք, ինչքան՝ մեր երեխաների նկատմամբ: Մենք իրար հետ կարող ենք լուծել այս հարցը: Ընդամենը մի մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամեն ինչին ու այդ մեկ մարդը դու ես»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից