Հասարակություն 

Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա

Մայիսին Բուլղարիայի  կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:

Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա - Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում

ՀՀ ԱԳՆ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից