Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չի կարող ազատվել պատասխանատվությունից. Անի Հովհաննիսյան

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի սրտաճմլիկ ելույթների մասին․

Ես կհասկանայի Նիկոլ Փաշինյանին և կսատարեի, եթե․

1․ Հունվարի վերջին, երբ կորոնավիրուսն ԱՀԿ-ի կողմից հռչակվեց միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, կառավարությունը ձեռնարկեր գործուն քայլեր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում կանխարգելելու ուղղությամբ։ Սակայն, չի արվել գործնական ոչինչ, արվել է լրիվ հակառակը՝ հանրաքվեի քարոզչությամբ խթանվել է կորոնավիրուսի տարածումը, եղել է անլուրջ և անտեղյակ վերաբերմունք, ձևի համար ընդունված մեկ-երկու որոշում ու արձանագրություն և այլն։

2․Եթե Առողջապահության նախարարության և նույն վարչապետի կողմից ի սկզբանե բացատրվեր և տրվեր անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կորոնավիրուսն, այլ ոչ թե ամեն ինչ արվեր հասարակության մոտ անլուրջ վերաբերմունքի ձևավորման և ամրապնդման համար։

3․Հնարավորինս շուտ ձեռք բերվեին անհրաժեշտ թվով թեստեր, սարքավորումներ և այլն, ինչը նույնպես չի արվել՝ թեստերի առաջին խմբաքանակը Հայաստանը ոչ թե գնել է, այլ նվիրատվություն է ստացել ՌԴ-ից։

4․Թետսավորվեին Հայաստան ժամանողները, մեկուսացվեին հնարավոր վարակակիրները, հենց սահմանային անցակետերում կանխվեր կորոնավիրուսի ներթափանցումն, ինչը բարդ էր, բայց հնարավոր ։

5․ Բժիշկներին, պետական մարմինների աշխատակիցներին վերապատրաստեին դեռևս հունվար ամսից, որպեսզի այսօր բուժանձնակազմի մոտ չլիներ կորոնավիրուսի այսքան շատ վարակակիրներ, ովքեր էլ իրենց հերթին հանդիսացան տարածման մեկ այլ աղբյուր։

6․ Աշխատեին թափանցիկ, ներկայացնեին, թե ինչ են արել կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրված գումարներն, ինչի վրա են ծախսել, ինչի կարիք ունեն և այլն, այլ ոչ թե մինչ օրս չհրապարակեին հաշվետվություն հատուկ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվի ծախսերի մասով․․․

7․ Ապահովեին բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաներով և ծառայություններով՝ սնունդ, կոմունալների վճարում և այլն, և գոնե 1 ամիս սահմանեին շատ խիստ կարանտին, ինչը նույնպես չի արվել․․․

Կարող եմ անվերջ շարունակել այս կետերը, կառավարության գործողությունները ոչ միայն պատշաճ և ժամանակին չեն եղել, այլ հանցավոր և վտանգավոր են եղել, հետևաբար այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել ինքն իրեն ու իր թիմակիցներին հուզական նոտաներով ուղիղ եթերներ անելով, հերթական անգամ վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի գիտակցել իր պարտականությունները՝ որպես վարչապետ, սակայն չգիտակցումը պատասխանատվությունից չի կարող ազատել, մանավանդ այս դեպքում, երբ գործ ունենք հասարակության և պետության անվտանգության հետ։

Հ․Գ․ Ժողովուրդն ու իշխանությունն էլ չեն կարող մեկ մարմին լինել, քանի որ իշխանությունն է պատասխանատվություն վերցրել ժողովրդի համար, այլ ոչ թե ժողովուրդն՝ իշխանության»:

 

  •  
  •  
  •  
  • 15
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    17
    Shares

Նույն շարքից