Հասարակություն 

Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Մենք նկատում ենք մի շատ վտանգավոր տենդենց, անազնիվ տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպամամբ, «անպատասխանատու քաղաքացու» վրա: Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքերով, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել պարետատան հրահանգներին, բայց պետք է նայել նրան, թե ինչ են արել պատասխանատու մարմիննները. «Արդյո՞ք նրանք արել են ամենը, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու, դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին: Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»:

Զոհրաբյանը նշեց, որ մի օր ասում են, թե պետք է դիմակ կրել, մի օր ասում են, որ պետք չէ, մեկն ասում է, որ կորոնավիրուսը գրիպից թույլ է, մեկն ասում է, որ երեխաներին կուղարկի դպրոց.«Քաղաքացին մոլովելու իրավունք ունի՞ պատասխանատու պաշտոնյաների հակասող հայտարարություններից: Այո, ունի»:

Պատգամավորն ասաց, որ այսօր կանգանծ ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին, չպետք է մեղավորներ գտնել: Կառավարությունը պետք է որոշում կայացնի. «Ես գիտեմ, որ բժիշկների մի խումբ պատրաստվում է հանդիպում խնդրել վարչապետի հետ՝ ներկայացնելու ելքեր: Լսեք խելացի մարդկանց: Մի մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք: Սա պատերազմ է՝ հայտարաված բոլորիս: Այստեղ պարտվելու է պետությունը, եթե այս անկառավարելի իրավիճակից միասնական ուժերով դուրս չգանք: Այդ ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելով»:

 

Նույն շարքից