Հասարակություն Տեսանյութեր 

ՀՀ քաղաքացիները երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության բաժինը. Իմքայլական պատգամավորը մեղադրեց ՀՀ քաղաքացիներին

analitik.am

 

ՀՀ կառավարությունը երբեք չի ասել, որ ինքը պատասխանատու չէ այս իրավիճակի համար, սակայն ՀՀ քաղաքացիներն էլ երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության բաժինը, որի մասին խոսեցին իմ գործընկերները, որի մասին խոսում է ՀՀ վարչապետը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

«Ես մեր ընդդիմադիր գործընկերներից խոսք չեմ լսել այն մասին, որ պետք է դիմակ կրել, պատասխանատու վարք դրսևորել, մտածել այլ մարդկանց ընտանիքների մասին, մտածել այն մասին, որ համավարակը տարածվում է նաև այն մարդկանց շրջանում, որոնց հետ մենք շփվում ենք: Մենք պետք է հոգատար ու ուշադիր լինենք բոլոր քաղաքացիների նկատմամբ»,-ասաց նա:

 

Նույն շարքից