Քաղաքականություն 

Խնդրում եմ, ձեզ պահեք «Սերժի ժամանակվա» պետականամետության կոնցեպտի ներքո. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Համավարակի թեման շահարկվում է որոշ ուժերի կողմից, շահարկվում է դրա պատասխանատուների հարցը, աղավաղվում են վարչապետի ու Առողջապահության նախարարի հայտարարությունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել 2000-ականներին Հայաստանի քաղաքական լեքսիկոն մտցված «պետականամետ» բառի մասին: Այն ժամանակ այդ բառը մտավ, որպեսզի ինչ էլ աներ իշխանությունը՝ թալաներ, ընտրություն կեղծեր, ընտրատեղամասում ծեծուջարդ աներ, ասեին՝ եկեք մեզ պահենք պետականամետ: Նրանք պետությունը նույնացնում էին իշխանության հետ իրենց թալանն ու հանցագործությունները ծածկելու համար»,-ասաց նա:

Եղոյանը նշեց, որ Հայաստանն այսօր բախվել է մի խնդրի հետ, որի հետ բախվել են բոլորը, բոլորը փորձում են պայքարել դրա դեմ. «Ժողովուրդ ջան, ինչո՞վ ենք այստեղ զբաղված, այս ձև է դրսևորվո՞ւմ հարգելի ընդդիմադիր գործընկերներ ձեր պետականամետությունը:

Եկեք պատկերացնենք, որ Սերժի ժամանակներն են: Խնդրում եմ, ձեզ պահեք Սերժի ժամանակվա պետականամետության հասկացության կամ կոնցեպտի ներքո: Իսկ պատասխանատվության մասով ասեմ, որ պատասխանատու ենք բոլորս, առաջին հերթին՝ մենք: Սակայն առանց ամեն մեկի անհատական ջանքի, մոբիլիզացիայի, չենք կարող հաղթահարել: Հետո կպարզենք, թե ով է ավել ու պակաս մեղավոր»:

Նույն շարքից