Կորոնավիրուս Հասարակություն 

Շվեդիան զղջացել է կորոնավիրուսի պատճառով կարանտին չհայտարարելու համար

Շվեդիան զղջացել է կորոնավիրուսի պատճառով կարանտին չհայտարարելու համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահացության ցուցանիշով երկիրը հայտնվել է առաջին հորիզոնականում: Այս մասին գրում է  The Independent-ը:

«Եթե մենք իմանայինք այդ հիվանդության մասին այն, ինչ հայտնի է այսօր, սահմանափակումներ կմտցնեինք, ինչպես արեցին շատ երկրներ»,-հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը՝ խոստովանելով, որ տրանսպորտի մասով սահմանափակումներն ու միջոցառումների արգելքը թույլ կտար խուսափել  մահերի նման մեծ թվից:

Հարկ է նշել, որ դեռ մայիսին Թեգնելը պաշտպանում էր Շվեդիայի դիրքորոշումը:

Վերջին  տվյալներով, Շվեդիայիում կորոնավիրուսից մահացել է 4,4 հազար մարդ, վարակվածների թիվը հասնում է 38,5 հազարի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից