Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը /Տեսանյութ/

analitik.am

 

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում  կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ:

Նախ լինում են միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիրը:

ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատել է և թույլատրել կնքել պայմանագիր ընկերությունների միջև տասը տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն:

Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

«Արտադրության առաջին փուլում  AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։

Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ  փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմեց Գարդիենկոն:

Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները:

Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։

regionmonitor

Նույն շարքից