Հասարակություն 

Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրն ուժի մեջ է մտել

analitik.am

 

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև 2020-ի փետրվարի 25-ին Բաքվում կնքված վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը թուրքական կողմի հաստատումից հետո ուժի մեջ է մտել։ Այս մասին գրում է «T24»-ը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համաձայնագիրը գործողության մեջ դնելու մասին համապատասխան հրամանին։

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները Ադրբեջանում և Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում կկարողանան առանց վիզայի գտնվել 90 օր։ Նախկինում այդ ժամանակահատվածը 30 օր էր՝ ընդ որում վիզա ձեռք բերելու պայմանով։

90 օրից ավել մնալու դեպքում 2 երկրների քաղաքացիներին էլ անհրաժեշտ կլինի կացության թույլտվություն ստանալ, ինչի համար Թուրքիայում պարտադիր պայման է աշխատանքի իրավունք ստանալը։

regionmonitor

 

Նույն շարքից