Քաղաքականություն 

Բացվեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակը /Լուսանկարներ/

analitik.am

 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաք կատարած այցելության ընթացքում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը։

Ողջունելով «Հայրենիք» կուսակցության շարքերը համալրած անդամներին՝ Արթուր Վանեցյանը կարևորել է այս ծանր ժամանակահատվածում հանրության, հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբման և համատեղ ուժերով մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։

Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում պրն Վանեցյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների և կուսակցականներին հուզող բոլոր հարցերին:

 

Նույն շարքից