Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր «պաշտո՞ն» է տվել աներձագին

Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզ երևում է` Նիկոլ Փաշինյանը հիմա էլ իր աներձագին է նշանակել Արթուր Վանեցյանին «պատասխանող»։ Մի պահ այդ գործին ավագ դուստրն էր: Նրա հասցեին ՖԲ-ի ամոթանքներից հասկացավ` անհարմար է և թուքումուրի ավելի հարմար օբյեկտ գտավ՝ Հրաչ Հակոբյանին։

Այսօր Վանեցյանը Վանաձորի իր գրասենյակի բացմանը ասել է` վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա, նա ձախողել է վիրուսի դեմ պայքարը և երկիրը հասցրել աղետալի վիճակի։ Ասել է այն, ինչ շատերն են մտածում։ Բայց ընտանիքը հատկապես ցավոտ է տարել Վանեցյանի ասածը, որովհետև նա նաև իշխանությունը ստանձնելու հայտ է ներկայացրել, որովհետև նրա խոսքը կշիռ ունի և նրան հիմա ավելի ու ավելի շատ մարդ է հավատում, քան Ն.Փաշինյանին։

Իսկ եթե անկեղծ` անտաղանդ պատասխանող է աներձագը՝ ոչ մի կրեատիվ, ոչ մի հետաքրքիր միտք։
Վանեցյանը նրա փեսայի հրաժարականն է պահանջում ու հետն էլ խոստովանում` «երբեք չէի սպասի, որ կուսակցություն կղեկավարեմ», իսկ սա ասում է՝ ուրիշներն են որոշել, որ դու ղեկավարես։ Հարգելիս, փեսայիդ ասած «քո չփացածության աստիճանով ես դատո՞ւմ»: Քո պատգամավոր դառնալը երևի քույրդ ու փեսադ որոշեցին, կարծում ես՝ Վանեցյանին էլ ուրիշները կլինեն որոշած, որ կուսակցություն առաջնորդի։ Ինչ որ մեկն, իրոք, դրդել է Վանեցյանին կուսակցություն ստեղծի և դա քո փեսան է՝ Ն.Փաշինյանը: Ապաշնորհ կառավարումը, երկիրը թշնամանքի ու ատելության մեջ թաղելը ստիպեցին հայրենասեր մարդկանց մտածել` ինչպե՞ս ազատել Հայաստանը Փաշինյանից։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Վանեցյանն անցյալում հրաժարական չի տվել, հիմա Փաշինյանի կառավարությունից հրաժարական տվեց, դրա պատասխանը գաղտնիք չէ։ Լավ-վատ՝ Սերժ Սարգսյանի ժամանակ երկիրը կառավարվում էր և անդունդ գլորվելու այս զգացողությունը չունեին մարդիկ, իսկ Վանեցյանն էլ ԱԱԾ առաջին դեմքերից չէր, որ քաղաքական որոշում կայացներ ու դուրս գար՝ հրաժարվելով պրոֆեսիոնալ աշխատանքից։ Իր հրաժարականի հարցում էլ փեսադ շա՜տ «ջանք» թափեց․ այնքան անօրինական հրահանգներ տվեց, այնքան անմեղ մարդկանց դեմ ԱԱԾ-ն օգտագործեց, քաղաքական հակառակորդներին բռնել-դատելու այնքան կարգադրություններ արեց, որ մարդը չդիմացավ։ Կարող էր, իհարկե, մնալ ու վայելել իշխանությունը: Բայց չուզեց անօրինականություններին մասնակից լինել։ Հասկացավ, որ գալու է պատասխան տալու ժամանակը՝ ինչո՞ւ դառնա Փաշինյանի ապօրինությունների, վրեժխնդրության գործիքը և մի օր էլ նրա փոխարեն պատասխան տա»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից