Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Երեկ ֆլեշմոբի ընթացքում մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում ամենալայն ծավալներով: Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած ու տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, Վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ: Այս ամենն իր ծավալներով բերեց այն եզրակացության, որ մենք գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ, ինչը պետք է ունենար պատճառ: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ այսքան անփույթ կերպով վերաբերվում կանոններին:

Ես գտել եմ հարցի պատասխանը:

2020 թվականին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան՝ 2019 թվականին: Ավելին ասեմ: 2020 թվականի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել:

Հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա ենթագիտակցական ազդեցություն չի կարող չունենալ:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա դրանք երկուսն են:

Կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը: Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Իսկ ինչու են այդքան քիչ մահացել: Բանն այն է, որ այս տարի կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ, շատ մարդիկ հոսպիտալացվել են ու բուժվել ոչ միայն կորոնավիրուսից»,-ասաց նա:

«Մենք հասկացել ենք մեր խնդրի սահմաններն ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ֆլեշմոբին։

Արդեն այսօր, երբ մենք արձանագրեցինք խախտումներ, մենք իրականացրեցինք մի փոքրիկ մինիհեղափոխություն, քանի որ մենք այսօր տեսանք կարգապահության որոշակի փոփոխություն:

Ես ուզում եմ ասել, որ մտադիր եմ շարունակել այդ գործընթացը, ամեն օր իմ էջում անդրադարձ կլինի դրան: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ամեն օր որոշակի ժամանակ հատկացնել իրենց կողմից արձանագրած խախտումներն ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին: Սրանով մենք սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորում, որն ամենօրյա աշխատանք կկատարի»:

 

Նույն շարքից