Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Դիմակ կրելը դառնում է պարտադիր նաև բոլոր բաց տարածքներում․ Պարետ

 

Բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչպես նաև սահմանվում են դիմակ կրելու կանոնները»,-ասաց նա:

«Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հարցի հեշտության համար է իրականացված:

Որոշ դեպքեր ուղղակի թողնված են տրամաբանական ու բանական մոտեցմանը:

Կարծում եմ, որ այս առումով պետք է խնդիր չունենանք:

Հասկանում եմ, որ դիմակի կրումը շատ անհարմարություններ է բերելու, սակայն այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ է մնացել։ Այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները:

Մասնավորապես դիմակի կրումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը: Դա այդպես է նույն ինքնաշեն դիմակների որակյալ կրելու դեպքում»,-ասաց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից