Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ամեն ինչ սկսել զրոյից

analitik.am

 

Մենք այսօր բազմաթիվ դեպքեր ենք արձանագրում, երբ մարդիկ անցագրային կետերին մոտենալիս դնում են դիմակը, անցագրային կետից անցնելուց հետո իջեցնում են այն, կամ՝ հանում: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իրավիճակ է: Ես երեկ շատ ավելի մեծ քննադատությամբ էի վերաբերվում ոստիկանության աշխատանքին, քան՝ այսօր: Երբ ես քաղաքացիների օգնությամբ տեսա հակահամաճարակային կանոնների չպահպանման մասշտաբը, սարսափեցի:

Ոստիկանությունը կարող է գործել այն դեպքում, երբ հանրության հետ միասին պայքարում է 10-20 տոկոսանոց երևույթի դեմ, սակայն, երբ այդ երևույթը 30 և ավելի տոկոս տարածվածություն ունի…

Աշխարհում չկա այդպիսի ուժային կառույց, որը կկարողանա այդպիսի երևույթի դեմ պայքարել»,-ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ոստիկանության շարքերում էլ կան աշխատակիցներ, ովքեր չեն պահպանում կանոնները. «Եթե ես վարակվել եմ, նշանակում է, որ ես էլ չեմ պահպանել:

Եկեք ընդունենք, որ մենք՝ բոլորս, սխալվել ենք: Եկեք այս զրոյական կետը ֆիքսենք, ուս ուսի տված, ձեռք ձեռքի բռնած, իրար հետ աշխատելով այս իրավիճակը վերցնենք հսկողության տակ»:

 

Նույն շարքից