Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու Արմինե Կարապետյանը չմասնակցեց ճեպազրույցին ու ինչու Նիկոլ Փաշինյանը լռեց այդ մասին

 

Այսօր կառավարության պաշտոնական կայքէջից հայտարարություն տարածվեց, որ պարետատան նիստից հետո հեռավար կարգով ճեպազրույցին մասնակցելու են Ոստիկանապետ Արման Սարգսյանն ու քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս իր 12-ամյա որդու հետ վարակվել է կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:

Ինչպես երևում է, ավելի ուշ պլանները փոխվել են: Բանն այն է, որ ճեպազրույցին Արմինե Կարապետյանը չէր ներկայացել: Նրա փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արման Սարգսյանի հետ ճեպազրույցին մասնակցեց պարետ Տիգրան Ավինյանը:

Հարկ է նշել, որ ճեպազրույցին մասնակցողներն այդպես էլ որևէ խոսք չասացին փոփոխության ու դրա պատճառների մասին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից