Հասարակություն 

Հայաստանն Իտալիայում նոր դեսպան ունի

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

Մինչեւ նշանակումը Ծովինար Համբարձումյանը ղեկավարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը:

Իտալիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել ս.թ. ապրիլից, երբ հետ էր կանչվել Վիկտորիա Բաղդասարյանը:

Նույն շարքից