Հասարակություն Միջազգային 

2019 Գերմանիայի քաղաքացիություն ստացողների թվով թուրքերն առաջին տեղում են

analitik.am

2019թ․ Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարազգիների թվով թուրքերն առաջին տեղն են զբաղեցրել։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նախորդ տարի ընդհանուր առմամբ Գերմանիայի քաղաքացիություն է ստացել 128․900 օտարերկրացի, նրանցից 16․200-ը եղել են թուրքեր։

Սակայն, ինչպես տեղեկացնում է Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը, բավարարվել է թուրքերի կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու դիմումների միայն 1․2 տոկոսը։

Ամենից շատ Գերմանիայի քաղաքացիություն ստացած ազգերի ցանկում երկրորդ տեղում բրիտանացիներն են (14․600)։ Առաջատար հնգյակում տեղ են գտել նաև լեհերը, ռումինացիներն ու իրաքցիները։

Նույն շարքից