Հասարակություն 

Հայկ Մարությանը՝ Երևանի մանկապարտեզների վերակառուցման ծրագրի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտավ գործնական փուլ

Հունիսի 2-ին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում հայտարարվեց թվով 12 մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման մրցույթը:

Երևանն առաջին անգամ միջազգային դոնոր կազմակերպությունից՝ Եվրոպական ներդրումային բանկից ծրագրի իրականացման նպատակով վերցրել է ոչ սուվերեն վարկ:

Նախատեսում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներն օգտագործել Երևան քաղաքի ենթակայությամբ գտնվող մի շարք մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով:

Շինարարական աշխատանքները նախատեսվում ենք սկսել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի իրականացումից հետո սեյսմակայուն, էներգաարդյունավետ և վերանորոգված մանկապարտեզները կհանձնվեն շահագործման՝ ապահովելով բարեկեցիկ պայմաններ մանկապարտեզ հաճախող մեր փոքրիկների համար

Մրցույթի մանրամասները՝ https://bit.ly/2zXIgBs »։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից