Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը երկու լավ լուր է հայտնում

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը 2 լավ լուր է հայտնում․

Լավ լուր 1. Ազգային գրադարանի թվայնացված նոյւթերն ամբողջ ծավալով հասանելի են: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ որոշ գորշ շրջանակներ հայտնում էին ամբողջ նյութի ոչնչացման մասին:

ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ HP ընկերության պաշտոնական գործընկեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական Bi Line ընկերության տնօրեն Levon Kesaplyanին, ընկերության ողջ անձնակազմին ՀԱԳ սերվերները դետալ առ դետալ, մանրակրկիտ կերպով մաքրելու, թեսթավորելու և շահագործման պատրաստի վիճակում Ազգային գրադարանին հանձնելու համար, Dell ընկերության գործընկեր Brand computers ընկերության տնօրեն Զոհրաբ Վարդանյանին տեխնիկական խորհրդատվության, Microsoft-ի պաշտոնական գործընկեր Dom Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանին, Softcontract ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին մեզ աջակցելու պատրաստակամության համար, և իհարկե՝ Ազգային գրադարանի Համակարգչային գրիդ տեխնոլոգիաների բաժնի վարիչ Էդգար Սարգսյանին և բաժնի աշխատակից Կորյուն Շեկոյանին վերականգնման ուղղությամբ տարված բացառիկ աշխատանքի և ծրագրային կարգավորումների համար:

Լավ լուր 2. Շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը:

Նույն շարքից