Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն չի բացառել Կավասակի սինդրոմի և երեխաների մոտ կորոնավիրուսի կապը

analitik.am

ԱՀԿ-ն ակտիվացնում է մանկաբույժների համաշխարհային ցանցը, որպեսզի պարզի կորոնավիրուսի և երեխաների մոտ Կավասակի սինդրոմի միջև հնարավոր կապը: Ինչպես հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն, չի բացառվում, որ նման կապ կա.« COVID-19-ը երիտասարդ ու նոր վարակ է, դրա մասին շատ բաներ հայտնի չեն»:

«Ընդունված կարգի համաձայն, երեխաները ավելի քիչ են տարածում հիվանդությունը: Եթե նույնիսկ հիվանդանում են, հիվանդանում են թեթև ձևով: Սակայն արդեն մի քանի շաբաթ է՝ մենք ուսումնասիրում ենք Կավասակի սինդրոմը, որը վնասում է օրգանները, իմունիտետը և մահացու վտանգավոր է»,-իր հերթին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Նայիլ Ասկեր զադեն:

Քլյուգեի խոսքերով, ավելի վաղ ԱՀԿ-ն կարծել է, որ Կավասակի սինդրոմը կապ չունի Կորոնավիրուսի հետ. «Սակայն հիմա կասկածներ կան: ԱՀԿ-ն ակտիվացնում է մանկաբույժների համաշխարհային ցանցը: Մենք պետք է հիվանդության վտանգավոր դեպքերը մանրամասն ուսումնասիրենք»,-ասել է նա:

Քլյուգեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կորոնավիրուսը երեք ռիսկի գործոն ունի. Վարակակիրների մեծ մասը տղամարդիկ են, հետո 65 և մեծ տարիք ունեցողները, նաև նրանք, ովքեր այլ քրոնիկական հիվանդություններ ունեն, որոնք վնասում են իմունիտետը:

Ավելի վաղ Իտալիայի գիտնականները հայտարարել էին, որ պանդեմիայի ընթացքում երեխաների մոտ Կավասակի սինդրոմի դեպքերն ավելացել են 30 անգամ: Նյու Յորքի քաղաքապետն իր հերթին հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ սինդրոմներ են ի հայտ գալիս, որոնք նման են Կավասակի հիվանդությանը: Նրանց մոտ նկատվում է ջերմություն, ցան, ցավերի որովային շրջանում:

Վերոնշյալ սինդրոմները նկատվել են նաև Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանայում, Գերմանիայում, Շվեյցարիայում: Հայտնվում է նաև Հայաստանի մասին, որտեղ 4-ամյա երեխան ավելի վաղ վարակված է եղել կորոնավիրուսով:

 

Նույն շարքից