Հասարակություն 

Ապրիլյան քննիչ հանձնաժողովում այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ  վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար:

Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տևական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, և քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից