Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Երբվանից են դիմակները պարտադիր դառնում նաև բոլոր հանրային բաց տարածքներում

analitik.am

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

Հյուրանոցների համար,

Երկարատև խնամքի հաստատությունների համար,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

Մանրամասները՝ այստեղ»:

 

Նույն շարքից