Հասարակություն 

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ թվային տեխնոլոգիաների ծառայության հարկման հնարավորությունը

 

ԱՄՆ-ն իրականցնում է մի ուսումնասիրություն, որի նպատակն է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բրազիլիայի և բազմաթիվ այլ երկրների նկատմամբ թվային տեխնոլոգիաների հարկեր սահմանելը։

Թուրքական կայքերի փոխանցմամբ այս ուսումնասիրության արդյունքում հնարավոր է , որ ի վնաս նշյալ երկրների հարկման որոշում կայացվի, ինչը կհանգեցնի միջազգային առևտրի բնագավառում լարումների և անհամաձայնությունների։

Այս  քայլն իրականացվում է Google, Facebook, Twitter և նմանատիպ այլ կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց հարկեր ստանալու նպատակով։

ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչ  նշել է, որ բազմաթիվ երկրենր ԱՄՆ-ի նկատմամբ անարդարացի հարկային քաղաքականություն են վարում և իրենք էլ պատրաստ են հակաքայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից