Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացնել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մենք մի իրավիճակում ենք, երբ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացնել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մենք՝ ես, Աննան, Մարիամը, մանրամասն բժշկական հետազոտություն անցանք: Արձանագրվեց, որ մենք թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սովորաբար հիվանդությունը սիմպտոմներով սկսվելու պարագայում է բարդանում. «Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է հիվանդությունը բարդանում: Նախնական տվյալներով նույն վիճակն է նաև Շուշանի ու Արփիի մոտ, ովքեր կհետազոտվեն այսօր»:

Փաշինյանն ասաց, որ վերջին 1 ամսում ամենօրյա ռեժիմով չափել է ջերմությունը, երբեք չի ունեցել. «Այս հիվանդությունը շատ նենգ է»:

Նույն շարքից