Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում կա 20-30 հազար ասիմպտոմ վարակակիր, ովքեր չգիտեն վարակված լինելու մասին. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հակահամաճարակային շարժում սկսելու մասին

analitik.am

 

Ես պրոֆիլակտիկ 15 օրը մեկ թեստ եմ հանձնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ասիմպտոմ դեպքերը պետք է բաժանել երկու խմբի՝ նրանք, ովքեր չգիտեն հիվանդ լինելու մասին, նրանք, ովքեր իր նման գիտեն. «Մենք այսօր ունենք մոտ 20 հազար մարդ, ովքեր ասիմպտոմ հիվանդ են: Նրանք չգիտեն, որ վարակված են ու հենց նրանք են վարակը տարածում՝ չիմանալով այդ մասին:

Որպեսզի վարակը չտարածվի, բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակիր: Միմյանց չվարակելու համար պետք է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ:

Խոսքը հակահամաճարակային միջոցների մասին է: Մենք վստահաբար գիտենք, որ Հայաստանում 20-30 հազար ասիմպտոմ դեպքեր կան, ովքեր չգիտեն, որ հիվանդ են»:

Փաշինյանը հիշեցրեց, որ այսօրվանից դիմակ կրելն ամենուր պարտադիր է. «Մենք պետք է իրար հետևենք, իրար պարտադրենք, իրարից պահանջենք պահպանել հակահամաճարակային կանոնները»:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում, մեզանից յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ պետք է անի համաճարակի տարածումը կանխելու համար: Ամեն մեկը պետք է ճշգրտորեն պահի հակահամաճարակային կանոնները և մյուսներից պահանջի անել դա:

Ես կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը: Սակայն պետք է նախ մենք ինքներս պահպանենք կանոնները: Ընդ որում, կապ չունի մենք ախտորոշված ենք, թե՝ ոչ»,-ասաց նա:

Նույն շարքից