Հասարակություն 

«Մեյմանդարի» շուկան այսօրվանից կրկին աշխատում է, սակայն խախտումների դեպքում կրկին պատիժներ կլինեն

analitik.am

 

««Մեյմանդարի» գյուղմթերքի շուկան այսօրվանից աշխատում է»,-այս մասին Analitik.am-ին հաղորդեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ շուկայում խախտվել են պարետի որոշումները, այժմ տարածքն ախտահանված է և մարդիկ կարող են աշխատել:

Նա հայտնեց, որ գյուղմթերքի շուկայի աշխատակիցները չեն ջերմաչափվել, վաճառողներն ու հաճախորդները չեն ունեցել դիմակ ու ձեռնոց, դրանց համար նախատեսված փակ աղբարկղեր չեն եղել, սոցիալական հեռավորություն ևս չի պահպանվել:

«24 ժամով կասեցումն առաջին քայլն է, եթե թերությունները կրկնվեն, պարետատունն այլ պատժամիջոցներ ևս կկիրառի»,-ասաց նա:

ՍԱՏՄ ներկայացուցիչը շեշտեց, որ օրերս կրկին գնալու են «Մեյմանդարի» շուկա ստուգումներ իրականացնելու, եթե օրինակ փակ աղբամաններ դրված չլինեն. նորից կպատժվեն:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից