Հասարակություն 

Ձերբակալության ժամանակ մահացած Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով

analitik.am

 

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կոշտ ձերբակալության արդյունքում մահացած Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով Հեննեպինի շրջանի դատաբժշկական փորձագետների կողմից անցկացված դիահերձման արդյունքներին:

Պաշտոնական զեկույցում ասված է, որ ամենայն հավանականությամբ, Ֆլոյդի մոտ հիվանդությունն ընթացել է առանց սիմտոմների:

Բժիշկները նաև պարզել են, որ մահացածի օրգանիզմում ենթադրաբար եղել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են կաննաբինոիդները, ամֆետամինը և ֆենտանիլը:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկաների կողմից կոշտ ձերբակալության արդյունքում, ինչից հետո ԱՄՆ-ի խոշոր 75 քաղաքներում սկսվել են բողոքի ցույցեր։ Ոստիկանների հետ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ընդդեմ ցուցարարների:

Նշվում է, որ չորս ոստիկաններ ստացել են հրազենային վնասվածքներ Միսիուրի նահանգի Սանթ Լուիս քաղաքում: Տասնյակ քաղաքներում հաստատվել է պարետային ժամ: Երկուշաբթի օրը Նյու Յորքում ջարդել են հայտնի Մեյսիս խանութի ապակիները ու սկսել թալան խանութում:

Անհանգստությունների ընթացքում երկու մարդ է մահացել Չիկագոյում: Աշխատանքից հեռացվել է Քենթակի նահանգի Լուիսվիլ քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավարը, երբ նրա ուժերը կրակ են բացել հավաքված ժողովրդի ուղղությամբ՝ դառնալով մոտակա բիզնեսներից մեկի տիրոջ մահվան պատճառ: Երեքշաբթի օրը հրազենային կրակից Լաս Վեգասում զոհվել է մի ոստիկան:

 

Նույն շարքից