Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը խոսել է 5G աշտարակների և չիպավորման մասին

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում խոսել է 5G աշտարակների և չիպավորման մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Կադիրովի խոսքերով, դավադրության տեսությունների կողմնակիցների ակտիվությունը հատկապես աճել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում․ «Ընթերցելով կեղծ գիտական ​​զանազան հոդվածներ՝ բոլորը, ովքեր չեն զլանում, պատկերացնում են, որ իրենք փորձագետ են և վախեցնում են հասարակությանը 5G աշտարակներով, մարդկանց զանգվածային չիպավորմամբ և այլ անհեթեթություններով»,-գրել է նա:

Կադիրովը նաև հերքել է տեղեկությունը, որ հանրապետությունում գործում են 5G աշտարակներ տեղադրելու հատուկ սարքավորումներ: Ըստ նրա, դրանք նախատեսված են հետախուզական ուսումնասիրությունների համար։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից