Իրավական 

Ջորջ Ֆլոյդին ձերբակալած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

 

Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը մեղադրանք է առաջադրել ոստիկաններին, ովքեր ձերբակալել են Ջորջ Ֆլոյդին, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Այս մասին հաղորդել է նահանգի սենատոր Էմի Կլոբուշարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալության ընթացքում ներկա երեք իրավապահներին մեղադրել են երկրորդ աստիճանի սպանությանը հանցակից լինելու մեջ: Բացի այդ, ոստիկան Դերեկ Շովինին ուղղված մեղադրանքները, ով Ֆլոյդին ձերբակալելիս օգտագործել է խեղդելու մեթոդը, նույնպես որակվել են որպես երկրորդ աստիճանի սպանություն։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը ձերբակալվել է մայիսի 25-ին Մինեապոլիսում գտնվող մթերային խանութի մոտ: Նա, իբր, վճարել է կեղծ չեկով: Իրավապահները նրան դուրս են բերել մեքենայից և պառկեցրել ասֆալտին: Շովինը կոպիտ սեղմել է Ֆլոյդին ոտքով, սակայն նա չի դիմադրել՝ ասելով, որ շնչահեղձ է լինում: Ձերբակալությունից հետո Ֆլոյդը մահացել է:

Ոստիկանների գործողություններն ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ են դարձել: Ցուցարարները Ֆլոյդի մահվանից հետո մեղադրել են ոստիկանությանը ռասիզմի մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից