Հասարակություն 

52-ամյա հայը Skype-ով «օրենքով գողեր» է նշանակել

 

Հայաստանի 52-ամյա բնակիչը Skype-ով «օրենքով գողեր» է նշանակել։ Վերջինս իր տան նկուղը կահավորել է բանտախցի նման, իսկ նրա հարազատները կալանավորների դեր են կատարել։ Այս մասին հայտնում է vesti.uz-ն։

Նշվում է, որ Telegram-ում նա ներկայացել է քրեական հեղինակություն, ով ազատազրկման մեջ է և 100 դոլարի դիմաց մարդուն «լավ տղա» է հայտարարել, 500 դոլարի դիմաց՝ «կարևոր մարդ», 200-700 դոլարի դիմաց կարողացել է անհրաժեշտ մարդուն «տականք» կամ «առնետ» անվանել, իսկ երկու անգամ 5000 դոլարի դիմաց «օրենքով գողի» թագադրման «դաբրո» է տվել։

Հայտնի է, որ խաբեբայի ծառայություններից ավելի հաճախ օգտվել են ռուսաստանցի դեռահասները, տաքսու վարորդները, Կուբանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի բնակիչները։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից