Հասարակություն 

Հրդեհ՝ ավտոմեքենայում

analitik.am

Հունիսի 4-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում կայանած «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 01։11-ին։ Ավտոմեքենան այրվել է։

 

Նույն շարքից