Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նոյեմբերյանի բժիշկներն ասում են, որ վարակված են կորոնավիրուսով, թեստեր չեն անում ու այդպես են գնում հիվանդներին օգնելու. Զոհրաբյան

 

Ովքեր ցանկանում են, ես հիմա կտամ մեզ հետևող Նոյեմբերյանի բժիշկների հեռախոսահամարները, ովքեր ասում են, որ իրենց թեստեր չեն անում, բոլորը վարակված են, գնում են առաջնային օգնություն ցույց տալու, տաքությունով գնում են հիվանդներին օգնելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Նրանք ասում են, որ պետք է հասկանան, թե կորոնավիրուսի հիմնադրամի գումարներն ինչի վրա են ծախսվել: Կա փակ նիստ անելու անհրաժեշտություն, պետք է այստեղ հրավիրել պարետին, Առողջապահության նախարարին, Ոստիկանապետին: Մենք հանդես ենք գալու այդ նախաձեռնությամբ»,-ասաց Զոհրաբյանը:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից