Կորոնավիրուս Հասարակություն 

Զելենսկին խախտել է կարանտինը

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խախտել է երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմի կանոնները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Страна.ua»-ին:

Մինչև հունիսի 5-ն Ուկրաինայի հանրային սննդի հաստատություններն այցելուներին կարող են ընդունել միայն ամառային սրահներում:

Այնուամենայնիվ, Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը հրապարակել է նախագահի լուսանկարը, որում նա սուրճ է խմում սրճարաններից մեկի փակ տարածքում։

«Սառը սուրճ Խմելնիցկիում։ Բուրավետ և համեղ: Առաջին սրճարանը դուրս է գալիս կարանտինից, մենք դանդաղ դուրս ենք գալիս կորոնավիրուսի համաճարակից»,գրել է Զելենսկին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից