Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4600-ը

 

Թուրքիայում հունիսի 1-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 52․305 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 867 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24 դեպք, իսկ ապաքինման 931 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 130.852 մարդ, իսկ 612 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 166․422, իսկ մահվան 4․609 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․155․349-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից