Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայից Նիդերլանդներ մեկնող քաղաքացիները կենթարկվեն 15-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի

 

Նիդերլանդների կառավարությունը 15 օր կարանտինային ռեժիմ է սահմանել իր երկիր մեկնող Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ։

Նշենք, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 20-ից Նիդերլանդներ թռիչքները վերսկսելու համար պաշտոնապես դիմել է այդ երկրի կառավարությանը։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հայտնել է, որ Թուրքիան  շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որտեղ չպետք է մեկնել հանգիստն անցկացնելու համար։

Նա նաև հավելել է, որ Թուրքիա մեկնողները Նիդերլանդներ վերադառնալուց հետո ենթարկվելու են  15 օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Հաագայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաբան Դիշլին BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիդերլանդներում ապրող թուրք ներգաղթյալները Թուրքիա կարող են վերադառնալ նաև ցամաքային ճանապարհով։

Թուրք դեպանը տեղեկացրել է, որ Նիդերլանդներից Թուրքիայի 5 քաղաքներ թռիչքներ իրականացնելու համար դիմել են այդ երկրի արտգործնախարարությանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիան հոլանդացի զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի 3 ուղղություններից մեկն է։ Նշվում է, որ 2019թ․ հոլանդացի 1 մլն 170․000 զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից